Լուկաշենկոն մոր մահվան պատճառով հետաձգել Է այցը Պակիստան

Armenpress 11:09, 26 Մայիս, 2015

 ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մոր մահվան պատճառով երկու օրով հետաձգել Է իր պաշտոնական այցը Պակիստան: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 26-ին հաղորդել Է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը:

«Նախագահի այցը Պակիստան հետաձգվում Է երկու օրով»,- ճշտել Է նա:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, այցը ծրագրված Էր մայիսի 26-27-ին: Դրա արդյունքներով Մինսկը նախատեսում Էր ստորագրել մի շարք փաստաթղթեր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am