Աղետի գոտում բնակարանային ապահովումը կավարտվի առաջիկա երկու տարիներին

Armenpress 17:49, 25 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աղետի գոտում հաշվառված և երկրաշարժից տուժած ընտանիքների բնակարանային խնդիրներն ավարտական լուծում կստանան 2016-2017 թվականներին: Արդեն լուծում է տրվել 4500 ընտանիքի բնակարաններով ապահովման հարցին,  հաշվառման մեջ են ևս 1000-ը: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ մայիսի 25-ին ՀՀ քաղաքաշինության նախարարության տարեկան ամփոփիչ ասուլիսին  տեղեկացրեց նախարար Նարեկ Սարգսյանը:

Նախարարի հավաստմամբˋ  հունիսի սկզբին իրենց բնակարանների վկայականները կստանան բոլոր այն 1756  ընտանիքները, որոնք դեռևս 2012թ-ից ստացել են բնակարան, բայց վկայական չէին ստացել:

«Կառավարության որոշմամբˋ շենքերի կառուցմանը սպասելու փոխարեն 450 ընտանիքների այս տարվա բյուջեից տրամադրվեց 1.5 մլրդ դրամ՝ որպեսզի արագացված կերպով նրանք կարողանան բնակարաններ ձեռք բերել»,- նշեց նաˋ հավելելով, որ 220 ընտանիք արդեն ստացել  է բնակարանների գնման իր վկյակգիրը: 

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am