Հանրապետությունում անցած 3 օրում արձանագրվել է 33 ՃՏՊ

Armenpress 12:19, 25 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրապետությունում անցած 3 օրվա ընթացքում արձանագրված ճանապարհատրանսպորտային 33 պատահարի հետևանքով 1 մարդ զոհվել է, 40-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի, մայիսի 22-ից 25-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 35 դեպքից բացահայտվել է 32-ը: Բացահայտվել է գողության 15, խարդախության 11, յուրացման 2, խուլիգանության 4, կողոպուտի և մաքսանենգության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 6, գողության 7, խարդախության, յուրացման և գույքի դիտավորությամբ ոչնչացման 1-ական դեպք:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am