Սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն ուսումնասիրել է միջազգային փորձը

Armenpress 20:45, 22 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սահմանադրական բարեփոխումների իրականացման գործում չափազանց կարևոր խնդիր է վստահության երաշխիքների ստեղծումը: «Արմենպրես»-ի փոխանցմամբˋ այդ մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը:

«Մենք առաջարկելու ենք, որ ընտրական օերնսգիրքը լինի օրգանական օրենք, այսինքն, որ այն Ազգային ժողովում ընդունվի ոչ թե պարզ մեծամասնությամբ, այլ որակյալ մեծամասնությամբ»,- ասաց Հարությունյանը: ՍԴ նախագահի խոսքովˋ սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովն ուսումնասիրել է ողջ միջազգային փորձը և նպատակ ունի, քաղաքական ուժերի հետ քննարկումների միջոցով, որոշակի տարբերակներ առաջադրել, որոնք առաջին հերթին պետք է կոչված լինեն վստահության երաշխիքների ապահովմանը:

«Միաժամանակ մենք առաջարկել ենք, որպեսզի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դառնա սահմանադրական ինստիտուտ: Փորձում ենք նաև դրա ձևավորման այնպիսի կարգ մշակել, որը կբարձրացնի հուսալիության երաշխիքները»,- ընդգծեց ՍԴ նախագահը՝ ավելացնելով, որ իշխանությունների կողմից նախաձեռնած և իրականացվող նման բարեփոխումներն անհնարին է կյանքի կոչել առանց հստակ և վստահելի հանրաքվեի կազմակերպման:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am