Երևանում և մարզերում ՃՈ տուգանային հրապարակ է տեղափոխվել 57 մեքենա

Armenpress 15:27, 22 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին զանգի տոնական արարողությունների հետ կապված՝ մայիսի 22-ին՝ ժամը 15.00-ի դրությամբ, ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք է տեղափոխվել 57 տրանսպորտային միջոց. 22-ը` Երևանում, որոնցից 15-ի վարորդները` անչափահաս, 35-ը` մարզերում, որոնցից 30-ի վարորդները` անչափահաս: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ ոստիկանությունը մեկ անգամ ևս ծնողներին հորդորում է տրանսպորտային միջոցներ չտրամադրել անչափահասներին, անհրաժեշտության դեպքում անձամբ վարել մեքենան:

«Վերջին զանգի» հանդիսությունների ընթացքում ոստիկանությունը ողջ ծավալով իրականացնելու է հասարակական կարգի ապահովմանն ուղղված իր գործառույթները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am