Էլինա Դանիելյանը Եվրոպայի առաջնությունում 5-րդն է 3 տուրից հետո

Armenpress 09:35, 22 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Եվրոպայի կանանց առաջնության երրորդ տուրում Հայաստանի հավաքականի կազմում հանդես եկող շախմատիստները զիջել են առաջատարների դիրքերը:

Հայաստանը կներկայացնող Էլինա Դանիելյանը, Լիլիթ Գալոյանը, Մարիա Կուրսովան և Սուսաննա Գաբոյանը ոչ-ոքի խաղացին այս տուրում: Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Ղուկասյանը հաղթանակ տոնեցին, իսկ Աննա Հայրապետյանը զիջեց:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, երեք տուրից հետո մրցաշարային աղյուսակում Հայաստանի ներկայացուցիչներից Էլինա Դանիելյանը 5-րդ տեղում է, ով ունի 2,5 միավոր: Մարիա Կուրսովան, Մարիա Գևորգյանը և Լիլիթ Գալոյանն ունեն 2 միավոր:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am