ԱՆ աշխատակազմի ղեկավար նշանակվեց Արմեն Գևորգյանը

Armenpress 11:39, 14 Մայիս, 2015

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի ղեկավար նշանակվեց ներկայիս պաշտոնակատար Արմեն Գևորգյանը: ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Գևորգյանի թեկնածությանը: ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը նշեց, որ Գևորգյանը համակարգի փորձառու ներկայացուցիչներից է, երկար տարիներ գլխավորել է նաև ՀՀ պետռեգիստրի գլխավոր վարչությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորեց Գևորգյանին նշանակման առթիվ և մաղթեց բեղմնավոր աշխատանք: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am