Պոզները խոստացել է Իսրայելի վարչապետ Նեթանյահուին հարցնել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին
ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուս հեռուստալրագրող, հեռուստահաղորդավար Վլադիմիր Պոզներն Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի առաջ կբարձրացնի Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Հայաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ նման խոստում է տվել Պոզները` անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին, այս հարցի շուրջ ԱՄՆ-ի և Իսրայելի դիրքորոշմանը:
«Ցեղասպանության և Հոլոքոստի նման երևույթների հետ բախվելիս` ցասման և անզորության զգացում եմ ունենում, որովհետև այլևս ոչինչ հնարավոր չէ անել, դա արդեն տեղի է ունեցել»,- ասել է հաղորդավարը: Խոսելով այն մասին, թե ինչու ԱՄՆ-ի և Իսրայելի նման երկրները չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Պոզները նշել է. «Ես ունեմ իմ բացատրությունը, բայց ես, ցավոք սրտի, այս հարցով չեմ խոսել Միացյալ Նահանգների նախագահի հետ: Թուրքիան ՆԱՏՕ-ի շատ կարևոր, բաղկացուցիչ մասն է, որը զբաղեցնում է մարտավարական աշխարհագրական դիրք: Չեն ցանկանում փչացնել նրա հետ հարաբերությունները: Ահա Ֆրանսիան ճանաչեց: Եվ թեև թուրքերը շատ կտրուկ հանդես եկան դրա դեմ, ֆրանսիացիներն ասացին. «Այս հարցը լուծված է, մենք դրան չենք վերադառնում»: Միացյալ Նահանգները, որ Արևմտյան աշխարհի ազդեցիկ երկիրն է և որի համար ՆԱՏՕ-ն հսկայական նշանակություն ունի, չի ցանկանում Թուրքիային «մորթու հակառակ ուղղությամբ շոյել»: Իսկ ինչ վերաբերում է Իսրայելին, ես այս հարցը կտամ պարոն Նեթանյահուին, քանի որ ես հնարավորություն կունենամ հարցազրույց վարել նրա հետ»:
- Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց
ցեղասպանությունը վերապրած 109-ամյա հայ կնոջը
- Ֆրանսիայի Ազգային ժողովից պատվիրակություն կժամանի Հայաստան
- Կարևոր է միջազգային առաքելությունը, որը վստահություն կներշնչի ԼՂ
բնակիչներին. ՄԱԿ ԱԽ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
- Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը կրակում է
հրաձգային տարբեր զինատեսակներից
- Վերջին 15 րոպեի ընթացքում Ստեփանակերտում տասնյակ պայթյուններ են լսվել.
Բեգլարյան