Էջմիածնում բախվել են «Մերսեդես» և «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենաներ
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մայիսի 3-ին՝ ժամը 04.22-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Մեսրոպ Մաշտոցի փողոցի թիվ 85 հասցեում գտնվող Սուրբ Հռիփսիմե եկեղեցու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ` հրդեհի բռնկումով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Մերսեդես» մակնիշի 19SD009 (վարորդ` Ա. Մ., ծնված 1967թ.) և «Միցուբիշի» մակնիշի 92RU999 պետհամարանիշներով (վարորդ` Ա. Մ., ծնված 1994թ.) ավտոմեքենաները. տուժածներ չկան: Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենան:
- Օհանավանում հայտնաբերվել է միջնադարյան ժայռափոր դամբարան. ԿԳՄՍ
նախարարությունը մանրամասներ է հայտնում
- Հայաստանի ոստիկանության պետը հանդիպումներ է ունեցել Եվրոպոլի և ՍԻՊՈԼ-ի
ղեկավարների հետ
- Հայաստանի պաշտպանության նախարարը մասնակցել է Դուբայի ավիացիոն
ցուցահանդեսի բացմանը
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Գազայի հատված մարդասիրական
օգնություն տրամադրելու վերաբերյալ Իսրայելի և ԱՄՆ-ի համաձայնության մասին
- Անահիտ Ավանեսյանը BBC-ին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի
տեղահանված անձանց առողջապահական կարիքները