Բրազիլացի միջազգային դիտորդը բարձր է գնահատում Արցախում ընտրությունների կազմակերպման աշխատանքները

Armenpress 18:00, 2 Մայիս, 2015

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Սան Պաուլոյի համալսարանի գիտությունների թեկնածու Կառվալո Լոուռեյրոն առաջին անգամն է Արցախում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը` դիտորդական առաքելությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող հարավամերիկացին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում, մասնավորապես ասել է, որ ընտրությունների ընթացքը կազմակերպվում է բարձր մակարդակով։

«Մեզ՝ դիտորդներիս համար շատ կարևոր է, որ ընտրությունների մասին բոլոր համապատասխան նյութերը կան անգլերեն լեզվով, որի համար խնդիրներ չենք ունենում», - ասել է Կառվալո Լոուռեյրոն և հավելել, որ տեղանքին արագ հարմարվել է և իրեն շատ լավ է զգում, քանի որ Արցախի ու Բրազիլիայի բնության տեսարանների մեջ շատ նմանություններ է տեսնում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am