Ֆրանսիան հավատարիմ է ԼՂ հակամարտության բանակցված և տևական լուծում գտնելու հաձնառությանը
ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան հավատարիմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար բանակցված և տևական լուծում գտնելու իր հաձնառությանը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ապրիլի 27-ի հարցուպատասխանի ժամանակ այս մասին նշել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության խոսնակը` պատասխանելով Նախագահ Ֆրանսուա Օլանդի` Ադրբեջան կատարած այցի վերաբերյալ ֆրանսիացի լրագրողի հարցին:
«Ֆրանսիան լիովին հավատարիմ է Մինսկի խմբի շրջանականերում, որը նա համանախագահում է ԱՄՆ-ի և Ռուսաստանի հետ, ստանձնած իր հաձնառությանը` բանակցված և տևական լուծում գտնել Լեռնային Ղարաբաղի ձգձգված հակամարտության համար: Այս ստատուս քվոն չի բխում կողմերից որևէ մեկի` ոչ Հայաստանի և ոչ էլ Ադրբեջանի, շահերից»,- նշել է խոսնակը:
Անդրադառնալով 2014 թվականի հոկտեմբերի 27-ին Ֆրանսիայի Նախագահի կողմից նախաձեռնած՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների փարիզյան հանդիպմանը` Ֆրանսիայի արտաքին գերատեսչության աշխատակիցը նշել է, որ այդ հանդիպումը հնարավորություն է տվել պայմանավորվածություն ձեռք բերել կողմերի միջև տեղեկատվության փոխանակման վերաբերյալ, որն արդեն սկսվել է իրականացվել:
Նրա խոսքով` այդ հանդիպումը նպաստել է, որ նաև նոր թափ հաղորդվի Մինսկի խմբի շրջանակներում իրականացվող բանակցային գործընթացին` հիմնված Մադրիդյան սկզբունքների վրա: «Վերջին ամիսներին լարվածության սրացումները հաստատում են այդ սկզբունքների իրականացման անհրաժեշտությունը»,- նշել է նա:
- ՀՀ դեսպանը կարևորել է Իրանի հետ տնտեսական հարաբերությունները
խորացնելու անհրաժեշտությունը
Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին: - ՀՀ դեսպանը և Կանադայի ԱԳ նախարարն ընդգծել են առևտրատնտեսական
կապերը խորացնելու անհրաժեշտությունը
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպություններում դինամիկ համագործակցությանը: - Թեհրանում կայացել են հայ-իրանական հյուպատոսական խորհրդատվություններ
Պատվիրակությունները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: - Չեխիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային
հնարավորությունները
Տիգրան Սեյրանյանն աշխատանքային այց է կատարել Հրադեց Կրալովիի երկրամաս: - Տիգրան Սարգսյանը Վաշինգտոնում խոսել է տարբեր ոլորտներում հայ-կիպրական
համագործակցությունից
ԱՄՆ-ում տեղի է ունեցել Կիպրոսի և համահունական հարցերին նվիրված 31-րդ տարեկան համաժողովը: