ՀՀ Նախագահը «Պոզներ» հաղորդաշարի հյուրը կլինի

Armenpress 17:33, 27 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ապրիլի 27-ին կլինի Ռուսական առաջին հեռուստաալիքի «Պոզներ» հաղորդաշարի հյուրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին  հայտնում է Pozneronline.ru կայքը: 

Նշենք, որ հայտնի հեռուստահաղորդավար և մեկնաբան Վլադիմիր Պոզները ժամանել էր Երեւան՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին: 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am