Էմի Ուայնհաուսի ընտանիքին վրդովել Է երգչուհուն նվիրված ֆիլմը

Armenpress 11:51, 27 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանացի երգչուհի Էմի Ուայնհաուսի հարազատները, որը 2011 թվականին մահացել Է ալկոհոլային թունավորումից, խստիվ քննադատել են նրա կյանքին նվիրված նոր վավերագրական ֆիլմը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Ուայնհաուսների ընտանիքի ներկայացուցչի խոսքով՝ «Էմի» կինոնկարը մոլորության մեջ Է գցում հանդիսականին եւ չի արտացոլում այն վիթխարի ջանքերը, որոնք երգչուհու շրջապատը գործադրել Է նրան օգնելու համար:     

Ֆիլմն ստեղծողները հայտարարում են, թե իրենք միանգամայն անաչառ մոտեցում են ունեցել նյութի նկատմամբ, եւ որ ավելի վաղ ստացել են ընտանիքի հավանությունը:

Կինոնկարի պրեմիերան կկայանա մայիսին Կաննի կինոփառատոնում: Էմի Ուայնհաուսը մահացել Է 2011 թվականի ամռանը Լոնդոնում 27 տարեկան հասակում: Ավելի ուշ հայտնի Է դարձել, որ մահվան պատճառ Է դարձել ալկոհոլային թունավորումը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am