ՄԱԿ-ին 8 մլն ստորագրություններով հանրագիր են հանձնել հաջակցություն միջուկային զենքի արգելման

Armenpress 10:34, 27 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հակապատերազմական եւ հակամիջուկային շարժումների ակտիվիստները ՄԱԿ-ի զինաթափման հարցերով բարձրաստիճան ներկայացուցիչ Անգելա Քեյնին հանրագիր են հանձնել հաջակցություն միջուկային զենքի գլոբալ արգելման, որն 8 միլիոն ստորագրություն Է հավաքել, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  

ՄԱԿ-ի կենտրոնակայանի մոտ կայացած հանրահավաքում, որը նվիրված Էր Միջուկային զենքի չտարածման պայմանագրի կատարման՝ բացվող երրորդ ամփոփիչ խորհրդաժողովին, սպառազինությունների այս տեսակի լիակատար արգելման կողմնակիցները հայտարարել են բոլոր երկրների ջանքերի ակտիվացման անհրաժեշտությունը ռազմական միջուկային սպառնալիքից աշխարհը շուտափույթ ազատելու նպատակով:       

Հակապատերազմական շարժումների ակտիվիստներից ընդունելով հանրագիրը՝ Քեյնը նրանց հավաստիացրել Է, որ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը նույնպես ըստ ամենայնի պաշտպանում Է այդ ձգտումները եւ բոլոր ջանքերը գործադրում Է դրանք իրականացնելու համար:  

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, ապրիլի 27-ին ՄԱԿ-ի Նյու Յորքի կենտրոնակայանում բացվում Է Միջուկային զենքի չտարածման պայմանագրի կատարման երրորդ ամփոփիչ խորհրդաժողովը: Չորս շաբաթվա ընթացքում՝ մինչեւ մայիսի 22-ը, խորհրդաժողովի մասնակից պետությունների, միջազգային կազմակերպությունների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները կամփոփեն վերջին հինգ տարում պայմանագրի իրագործման արդյունքները, ինչպես նաեւ կքննարկեն հետագա զինաթափման եւ զանգվածային ոչնչացման զենքից զերծ գոտիների ստեղծման հեռանկարները:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am