Շախմատի հավաքականը հաղթեց ֆավորիտներից մեկին` Ռուսաստանի հավաքականին. Շախմատի ԱԱ

Armenpress 21:02, 26 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականն աշխարհի թիմային առաջնության հերթական տուրում հաղթեց առաջնության ֆավորիտներից մեկին` Ռուսաստանի հավաքականին:

Մեր ընտրանու կազմում կարևոր հաղթանակ տոնեց Գաբրիել Սարգսյանը, ով ոչ մի հնարավորություն չտվեց Սերգեյ Կարյակինին: Մյուս` Արոնյան-Գրիշչուկ, Մովսիսյան-Տոմաշևսկի, Մելքումյան-Վիտիյուգ պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի: Հայաստան-Ռուսաստան 2,5-1,5:

Մրցաշարի նախավերջին տուրում մեր ընտրանու մրցակիցը Հնդկաստանի հավաքականն է: Շախմատի աշխարհի թիմային առաջնությունը կավարտվի ապրիլի 28-ին: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am