Նեպալում նոր ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել

Armenpress 15:16, 26 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նեպալի մայրաքաղաք Կատմանդուից 65 կմ արեւելք 6,5 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկացրել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: 

Շաբաթ օրը, առավոտյան ժամը 09:11-ին Նեպալում տեղի է ունեցել 7.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Դրան հետեւել է ստոգետնյա ցնցումների նոր շարք, որոնցից ամենահզորը` 6.6 բալ ուժգնությամբ: 

ՄԱԿ-ի տվյալներով աղետից տուժել են նվազագույնը 6.6 մլն մարդ: Վերջին տվյալների համաձայն զոհերի թիվը գերազանցում է 2 հազարը: 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am