ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատել Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ DEMYC-ի բանաձևը
ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ապրիլի 25-ին ընդունել է Եվրոպայի Քրիստոնեա-դեմոկրատական, պահպանողական և գաղափարակից այլ կուսակցությունների երիտասարդական թևերին համախմբող կազմակերպության՝ Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի ներկայացուցիչներին (DEMYC): Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապի վարչությունից:
Ողջունելով հյուրերին` նախարար Նալբանդյանը շնորհակալություն է հայտնել ոգեկոչման միջոցառումներին Երևանում մասնակցելու համար և բարձր գնահատել Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնքի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ երեկ Երևանում ընդունված բանաձևը:
Ներկայացնելով Հայաստանի արտաքին քաղաքական հիմնական ուղղություններն ու առաջնահերթությունները` Հայաստանի արտգործնախարարը հանգամանալից անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացին` շեշտելով դրա կարևորությունը մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման համար:
- ՀՀ դեսպանը կարևորել է Իրանի հետ տնտեսական հարաբերությունները
խորացնելու անհրաժեշտությունը
Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը հանդիպել է Իրանի ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին: - ՀՀ դեսպանը և Կանադայի ԱԳ նախարարն ընդգծել են առևտրատնտեսական
կապերը խորացնելու անհրաժեշտությունը
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպություններում դինամիկ համագործակցությանը: - Թեհրանում կայացել են հայ-իրանական հյուպատոսական խորհրդատվություններ
Պատվիրակությունները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: - Չեխիայում ՀՀ դեսպանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային
հնարավորությունները
Տիգրան Սեյրանյանն աշխատանքային այց է կատարել Հրադեց Կրալովիի երկրամաս: - Տիգրան Սարգսյանը Վաշինգտոնում խոսել է տարբեր ոլորտներում հայ-կիպրական
համագործակցությունից
ԱՄՆ-ում տեղի է ունեցել Կիպրոսի և համահունական հարցերին նվիրված 31-րդ տարեկան համաժողովը: