Հայաստան կայցելի Բելգիայի արտաքին գործերի նախարարը

Armenpress 14:51, 25 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հրավերով ապրիլի 26-27-ը Հայաստան կայցելի Բելգիայի Թագավորության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ Դիդիե Ռեյնդերսը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության եվ հասարակայնության հետ կապի վարչությունից, ապրիլի 27-ին Դիդյե Ռեյնդերսին կընդունի հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը։  

 Նույն օրը տեղի կունենան ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Բելգիայի փոխվարչապետ, արտգործնախարար Դիդիե Ռեյնդերսի բանակցությունները:

 Բելգիայի փոխվարչապետը կայցելի նաև Ծիծառնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու  Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am