Հայաստան-Հունգարիա. Շախմատի ԱԱ

Armenpress 10:53, 25 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի թիմային առաջնության մեկօրյա հանգստից հետո վերսկսվում է աշխարհի ամենախելացի խաղում լավագույնը լինելու պայքարը: Շախմատի Հայաստանի հավաքականը մրցաշարի 6-րդ տուրում մրցելու է Հունգարիայի ընտրանու հետ: Մյուս զույգերը կազմվել են հետևյալ կերպ` Հնդկաստան-Ռուսաստան, Եգիպտոս-ԱՄՆ, Իսրայել-Չինաստան և Ուկրաինա-Կուբա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, 5 տուրերից հետո մրցաշարային աղյուսակի առաջատարը 13 միավորով  Ուկրաինայի ընտրանին է: Չինաստանն ունի 12,5, իսկ Իսրայելի ընտրանին` 12: Հայաստանի հավաքականը 8,5 միավորով 7-րդ տեղում է:    



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am