Գեղարքունիքի մարզի ճանապարհներին բուք է եւ թույլ տեսանելիություն

Armenpress 22:13, 24 Ապրիլ, 2015

ԳԱՎԱՌ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհներին ապրիլի 24-ի առավոտվանից դիտվում է բուք եւ թույլ տեսանելիություն, որը հաճախակի ընդմիջումներով շարունակվում է նաեւ երեկոյան ժամերին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի վարիչ Գեւորգ խաչատրյանը, Սեւանի տարածքում տեղացած ձյան շերտը ժամանակին մաքրվել է ճանապարհը սպասարկող կազմակերպության կողմից: Մարզի մնացած տարածքներում տեղացած ձյունը, որը կզմել է հինգ-տաս սանտիմետր, հալվել է ցերեկվա ընթացքում: Այդուհանդերձ, բուքը եւ թույլ տեսանելիությունը ապրիլի համար ոչ սովորական եւ դժվարանցանելի վիճակ են ստեղծում երթեւեկության համար:

Խոսրով Խլղաթյան



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am