Քիմ Քարդաշյանն ուրախ է, որ շատերը սկսել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Armenpress 17:38, 24 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան ռեալիթի շոուների աստղ, հայկական արմատներով Քիմ Քարդաշյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված գրառումներ է կատարել Ֆեյսբուքի և Թվիթերի իր էջերում:  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Քարդաշյանը գրել է.

«Այսօր հիշատակում ենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Ես այժմ հպարտ եմ ասել, որ եղել եմ Հայաստանում: Ես տեսել եմ հուշարձաններ և մարդկանց, ովքեր փրկվել են, և ես շատ հպարտ եմ տեսնել, թե որքան ուժեղ է հայ ժողովուրդը: Ես տխուր եմ, որ դեռևս 100 տարի անց ոչ բոլորն են ընդունում, որ 1,5 միլիոն մարդ է սպանվել: Բայց հպարտ եմ նրանով, որ ես տեսնում եմ փոխոփոխություն և ուրախ եմ, որ շատ մարդիկ սկսել են ճանաչել այս ցեղասպանությունը: Մենք երբեք չենք ընկրկի, մենք շուտով կճանաչվենք բոլորի կողմից»:

Նա նաև հրապարակել է Ծիծեռնակաբերդի անմար կրակի մոտ իր, քրոջ՝ Քլոեի և զարմուհիների լուսանկարը և նշել  #NeverForget #ProudArmenian հաշթեգերը: 



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am