Հայաստանի եւ ամբողջ աշխարհի հայերի կողքին ենք. Քեթրին Լիչ

Armenpress 14:14, 24 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը թվիթերյան միկրոբլոգում գրառում է կատարել ի հիշատակ Հայոց ցեղասպանության տարելիցի.

«Այսօր մենք Հայաստանի եւ ամբողջ աշխարհի հայերի կողքին ենք՝ հարգելով 1915թ. տեղահանման եւ սպանությունների հետեւանքով ավելի քան մեկ միլիոն զոհերի հիշատակը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, բլոգում գրել է դեսպանը: Քեթրին Լիչը նաեւ հրապարակել է խորհրդարանի պատգամավոր Ջոն Վիթինգդեյլի լուսանկարը, ով Երեւանում ներկայացնում է Բրիտանիայի կառավարությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի միջոցառումներին:

Հայոց ցեղասպանությունը որպես 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն ճանաչել են մի քանի տասնյակ պետություններ: Մեծ Բրիտանիան այդ պետությունների թվում չէ:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am