Ժխտողականությունը դյուրացնում է ցեղասպանությունների կրկնությունը. Պատրիկ Դևեջյան

Armenpress 16:50, 23 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ժխտողականությունը դյուրացնում է ցեղասպանությունների կրկնությունը, հետեւաբար մարդկության պայքարը պետք է ուղղվի  ցեղասպանությունների կանխարգելմանը: Տեսակետը ֆրանսահայ ականավոր քաղաքական գործիչ, աջակողմյան կուսակցության անդամ Պատրիկ Դևեջյանինն է: «Այն սոսկալի վերքը, որ արյունահոսում է, ինչպես Հռոմի պապն էր ասում, մեզ վրա պարտականություններ է դնում: Առաջին հերթին այն է, որ չպետք է նման բան կրկնվի: Չպետք է կրկնվի, բայց այնուամենայնիվ, կրկնվում է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ ասաց Դևեջյանը` հավելելով, որ ֆորումի նպատակն է գտնել ճանապարհներ, որոնք թույլ կտան արդյունավետ պայքարելու նման ողբերգությունների կրկնության դեմ: 

Երևանում ապրիլի 22-23-ն անցկացվում է գլոբալ ֆորում՝ «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության», որին մասնակցում են ավելի քան 600 մասնակիցներ՝ մոտ հինգ տասնյակ երկրներից:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am