Ապրիլի 23-24-ին թանգարաններն այցելուներին կներկայանան հատուկ ծրագրերով

Armenpress 15:56, 21 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաձայն Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի 2015 թվականի ապրիլի 11-ի N 185-Ա հրամանի` նախարարության համակարգի բոլոր թանգարաններում 2015 թվականի ապրիլի 23-ին և 24-ին՝ ժամը 10:00-18:00-ն, սահմանվել են աշխատանքային ժամեր, իսկ 2015 թվականի ապրիլի 30-ը` սահմանվել ոչ աշխատանքային օր: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, թանգարաններն այցելուներին կներկայանան ինչպես հիմնական ցուցադրությամբ, այնպես էլ հատուկ ծրագրերով:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am