Իրանի խորհրդարանում Հայոց ցեղասպանության թեմայով ելույթներ կհնչեն

Armenpress 22:22, 20 Ապրիլ, 2015

ԹԵՀՐԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի իսլամական հանրապետության խորհրդարանի հայ եւ կրոնական այլ փոքրամասնությունների պատգամավորները Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով խորհրդարանում ելույթներ կունենան: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ալիք»-ը, ելույթները կմեկնարկեն ապրիլի 21-ին՝ առավոտյան ժամը 10-ին: Մինչև խորհրդարանի օրակարգին անցնելը, ելույթ կունենա Թեհրանի եւ հյուսիսային իրանահայության պատգամավոր Կարեն Խանլարյանը, իսկ ապրիլի 22-ին կրկին նույն ժամին ելույթ կունենան Սպահանի եւ հարավային իրանահայության պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանն ու ԻԻՀ-ի խորհրդարանում ասորիների պատգամավոր Յոնաթան Բեյթ Քոլիանը: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am