Տոկիոյում ներկայացվել Է մարդու կերպարանքին առավել մոտեցված կին-ռոբոտ

Armenpress 17:40, 20 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տոկիոյի կենտրոնական հանրախանութներից մեկում ապրիլի 20-ին ներկայացվել Է մարդու կերպարանքին առավել մոտեցված կին-ռոբոտ: Նրա խնդիրն Է մեղմ ձայնով ողջունել հյուրերին եւ բացատրել, թե ինչ Է վաճառվում եւ որտեղ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Կին-ռոբոտը, որին տվել են Այակո Տիհիրա անունը եւ հագցրել ճապոնական ավանդական կիմոնո, ստեղծել Է §Տոսիբա¦ ընկերությունը: Նա արտաքինից ունի բնական մազեր՝ կարճ կտրվածքով, սիլիկոնից բաց գույնի մաշկ, շարժուն դեմք՝ թարթող եւ կկոցող աչքերով, խոսակցության ժամանակ շարժվող շրթունքներով եւ բացվող բերանով: Ռոբոտը ձեռքերով զանազան շարժումներ Է անում, թեքում Է եւ խոնարհում գլուխը:        

§Ռոբոտի անունն ստեղծված Է միանգամից մի քանի բառերի առաջին հիերոգլիֆներից¦,- շնորհանդեսի ժամանակ ՌԻԱ Նովոստիին պատմել Է §Տոսիբա¦ ընկերության մշակումների եւ զարգացման բաժնի աշխատակից Տայհեյ Յամագուտին: Նրա խոսքով՝ Տահիրան բաղկացած Է §աշխարհ¦ եւ §խաղաղություն¦ բառերի սկզբնական հիերոգլիֆներից՝ նշանակելով §խաղաղություն աշխարհում¦, Այկոն՝ անգլերեն §իդեա¦ (idea) եւ §հաղորդակցություն¦ (сommunication) բառերի առաջին վանկերից:

§Այլ խոսքով՝ դա ռոբոտ Է հաղորդակցման ունակությամբ¦,- պարզաբանել Է Յամագուտին:    

Այակո Տիհիրայի ստեղծման համար, նրա խոսքով՝ պահանջվել Է տասն ամիս, եւ ներկայում ընկերությունն աշխատում Է եւս երկու մոդելների ստեղծման վրա, որոնք կլինեն Էլ ավելի շարժունակ:

Ինչ վերաբերում Է Այակո Տիհիրային, որը Տոկիոյի Նիհոմբասիի շրջանում ողջունում Է §Միցուկոսի¦ հանրախանութի հյուրերին, ապա մի քանի օր հետո նա աշխատանքի կփոխադրվի սրճարան, որտեղ նրա պարտականությունը նույնպես կլինի ողջունել հյուրերին եւ, որ գլխավորն Է, գրավել այցելուների:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am