Շուրջ 2 տոննա մանր բեկորներ են դուրս բերվել մալայզիական Boeing-ի կործանման վայրից

Armenpress 16:45, 20 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 20 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԻՆ) հայտարարել Է, որ Դոնբասում մալայզիական Boeing 777-ի կործանման վայրից դուրս են բերվել շուրջ 2 տոննա մանր բեկորներ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Մալայզիական ավիաուղիների Boeing 777-ը, որը կատարում Էր Ամստերդամ-Քուալա-Լումպուր չվերթը, 2014 թվականի հուլիսի 17-ին աղետի Է ենթարկվել Ուկրաինայի հարավ-արեւելքում՝ Դոնեցկի մերձակայքում: Բոլոր 298 ուղեւորները եւ անձնակազմի անդամները զոհվել են: Ավելի վաղ Դոնբաս Էր ժամանել մալայզիական քրեագետների խումբը՝ հետազոտելու Boeing-ի կործանման վայրը:

«Թորեզ քաղաքի փրկարարների մասնակցությամբ «Բոինգ»-ի կործանման վայրից հավաքվել են ինքնաթիռի 45 պարկ բեկորներ… Յուրաքանչյուր պարկը կարող Է տեղավորել մինչեւ 50 կիլոգրամ բեռ, այսպիսով՝ հավաքած բեկորների մոտավոր զանգվածը կազմում Է շուրջ երկու տոննա»,-գրում Է Դոնեցկի նորությունների գործակալությունը՝ վկայակոչելով ԴԺՀ-ի ԱԻՆ-ի մամուլի ծառայությունը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am