Գելֆանդ-Արոնյան` ոչ-ոքի. Շախմատի աշխարհի թիմային առաջնություն

Armenpress 17:54, 19 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի աշխարհի թիմային առաջնության առաջին տուրում Լևոն Արոնյանը կիսեց միավորը Բորիս Գելֆանդի հետ:

Առաջին տուրում Իսրայել-Հայաստան դիմակայությունում առաջինն իրենց պարտիան ավարտեց Գելֆանդ-Արոնյան զույգը: Գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը 24 քայլ կատարելուց հետո: Արոնյանը խաղում էր սև խաղաքարերով: «Արմենպրես»-ի հաղորդամաբ` մյուս պարտիաները դեռ շարունակվում են:

Այս օրերին Ծաղկաձորում ընթացող շախմատի աշխարհի թիմային առաջնությունը հոբելյանական է, այն անցկացվում է 10-րդ անգամ: Առաջնությանը մասնակցում են աշխահի ուժեղագույն թիմերը` Հայաստան, Հնդկաստան, Չինաստան, Ուկրաինա, Եգիպտոս, Ռուսաստան, ԱՄՆ, Հունգարիա, Իսրայել, Կուբա: Այս տարի մրցաշարն աննախադեպ է մասնակիցների կազմով: Առաջին անգամ աշխարհի առաջնությունների պատմության մեջ մեկնարկող 50 շախմատիստներից  49-ը գրոսմայստերներ են: Հայաստանն այն երկիրն է, որին արդեն երկրորդ անգամն է, որ բախտ է վիճակվում կազմակերպելու աշխարհի թիմային առաջնությունը: Հայաստանը մինչ այժմ մեկ անգամ հռչակվել է աշխարհի թիմային առաջնության չեմպիոն, երեք անգամ` բրոնզե մեդալակիր:   



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am