Հայաստանում գրանցվել է 2,7 մագնիտուդով երկրաշարժ

Armenpress 11:35, 19 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 19 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ՏԿԱԻՆ ՍՊԾ սեյսմոլոգիական ցանցի կողմից ապրիլի 19-ին` տեղական ժամանակով ժամը 07.41-ին, Սպիտակ քաղաքից 5-6 կմ հյուսիս-արևելք գրանցվել է 2,7 մագնիտուդով երկրաշարժ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 40.880 և արևելյան երկայնության 44.320: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է կազմել է 3-4 բալ:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am