«Վերակերտում» ցուցահանդեսում կներկայացվեն երեխաների ստեղծագործությունները
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսական արվեստի թանգարանում (պրոֆեսոր` Ա. Աբրահամյանի հավաքածու) ապրիլի 21-ին կբացվի «Վերակերտում» խորագրով ցուցահանդեսը, որը կգործի մինչև ապրիլի 25-ը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, ցուցահանդեսը նվիրվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:Կներկայացվի «Արեգնազան» կրթահամալիրի սաների գեղանկարչական, գրաֆիկական, քարերի նկարազարդումների, վիտրաժի` շուրջ 70 աշխատանք: «Արեգնազան» կրթահամալիրը հայտնի է որպես «Վալդորֆյան դպրոց», որտեղ կրթվում են ոչ միայն դասագրքերով այլև` սեփական փորձի ակտիվ ներդրմամբ: Ցուցադրության կազմակերպիչները հնարավորինս խուսափել են պարզունակ, «թեմատիկ» մոտեցումներից: Ստեղծագործություններն անվերնագիր են. դրանք երեխաների ազատ ընկալումներն են, զգացողությունները, գեղագիտական վերարտադրումները: Այստեղ կարելի է տեսնել գույների հրավառություն, ապակուն պատկերված նկարներ, միագույն փորագիր գրաֆիկական գործեր, նկարազարդ խճաքարեր, որոնք արեգնազանցիների կերպարվեստի տեխնիկայի ու ոճի մաս են կազմում:
- Մասաչուսեթսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց
ցեղասպանությունը վերապրած 109-ամյա հայ կնոջը
- Ֆրանսիայի Ազգային ժողովից պատվիրակություն կժամանի Հայաստան
- Կարևոր է միջազգային առաքելությունը, որը վստահություն կներշնչի ԼՂ
բնակիչներին. ՄԱԿ ԱԽ-ում ԱՄՆ ներկայացուցիչ
- Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը կրակում է
հրաձգային տարբեր զինատեսակներից
- Վերջին 15 րոպեի ընթացքում Ստեփանակերտում տասնյակ պայթյուններ են լսվել.
Բեգլարյան