Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հռիփսիմե Խուրշուդյանը զբաղեցրեց 4- րդ հորիզոնականը

Armenpress 15:21, 18 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թբիլիսում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում կանանց 75+ քաշային կարգում Հռիփսիմե Խուրշուդյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի ներկայացուցիչը փայլուն կատարեց պոկում վարժության բոլոր երեք մոտեցումները՝ առաջին անգամ բարձրացնելով

106 կգ, երկրորդ անգամ՝ 111 կգ և երրորդ անդամ 113 կգ: Խուրշուդյանն այս վարժությունում զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը: Հրում վարժությունում մեր մարզուհին առաջին մոտեցմամբ կարողացավ հրել 135 կգ ծանրաձողը, սակայն երկրորդ մոտեցմամբ 140 կգ-ը նրան չտրվեց: Երրորդ մոտեցման ժամանակ 141 կգ պատվիրած Խուրշուդյանը հաջողությամբ կարողացավ ծանրաձողը պահել իր գլխավերևում՝ նվաճելով փոքր բրոնզե մեդալ:

Երկամարտի 254 կգ արդյունքով Հռիփսիմե Խուրշուդյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am