Կալիֆորնիայի թատրոնում Հայոց ցեղասպանության թեմայով ներկայացում կբեմադրվի

Armenpress 14:36, 18 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Կալիֆորնիայի Քըրք Դուգլաս թատրոնում կենտրոնական թատերական խումբը, համագործակցելով Հայկական դրամատիկ արտիստների դաշինք(ADAA) հետ, կներկայացնի «Բեմականացնելով անբեմականացվելին. կոտորածի դրամատիզացնելու էսթետիկան» ներկայացումը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայկական դրամատիկ արտիստների դաշինքից, ներկայացումը կցուցադրվի ապրիլի 28-ին:

Ներկայացման ժամանակ կընթերցվեն հատվածներ Լեսլի Այվազյանի «15-15», Սևան Գալուստյան Գրինի «Մոռացված հաց» և Նեիլ ՄըքՓերսոնի «Ուզում եմ մեռնել երգելով. ձայներ Հայոց ցեղասպանությունից» ստեղծագործություններից:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am