Սամբոյի Եվրոպայի առաջնության ժամանակ Ադրբեջանի հիմնի փոխարեն հնչել է Հայաստանի օրհներգը

Armenpress 11:03, 18 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Սերբիայի Նովի սադ քաղաքում մեկնարկած Եվրոպայի սամբոյի պատանեկան ու երիտասարդական առաջնության մրցումային առաջին օրը մեր մարզիկներից չորսն արժանացան մեդալների: Պատանիներից Դանիել Գաբրիելյանը (60կգ) և երիտասարդներից Արման Նիազյանը (48կգ) արժանացան բրոնզե մեդալների, իսկ Վոլոդյա Սարգսյանը (62 կգ) և Միշա Նազարյանը (82կգ) հասան եզրափակիչ, սակայն գրավեցին երկրորդ տեղն ու արժանացան արծաթե պարգևների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան:

Պարգևատրման արարողության ընթացքում մի զավեշտալի դեպք արձանագրվեց: Երիտասարդների 62 կգ քաշային կարգում ի պատիվ հաղթող Քամրան Ասքարովի Ադրբեջանի հիմնի փոխարեն հնչել է Հայաստանի պետական օրհներգը: Թյուրիմացությունը շտկվել է րոպեներ անց, երբ մարզիկներն արդեն իջել էին պատվանդանից:

Հայաստանի մյուս մարզիկները մրցագորգ դուրս կգան ապրիլի 18-ին և 19-ին: 

Լուսանկարը`Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի ֆեյսբուքյան էջից



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am