Սպիտակ-Երևան ավտոճանապարհին բեռնատար է շրջվել հարակից ձորակ
ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ահազանգ է ստացվել ապրիլի 17-ին, ժամը 16.56-ին, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 10-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից, դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և Լոռու ՄՃԿԿ օպերատիվ խումբը: Պարզվել է, որ միջպետական Մ-3 ավտոճանապարհի Սպիտակ-Երևան հատվածի 24-րդ կմ-ին դեռևս չբացահայտված հանգամանքներում բեռնատար ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել հարակից ձորակը (մոտ 10 մ): Հրշեջ-փրկարարներն ժամը 17.40-ին ավտոմեքենայից դուրս են բերել 1996 թվականին ծնված Մ. Շ.-ին, իսկ ժամը 18.36-ին` 1995 թվականին ծնված Ա. Պ.-ի դին: Անհրաժեշտությունից ելնելով՝ Սպիտակ քաղաքի ԲԿ է մեկնել Սպիտակի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Ուղևորներ՝ 1996թ. ծնված Մ. Ք.-ն, 1996թ. ծնված Ն. Ա.-ն, 1995թ. ծնված Հ. Գ.-ն, 1996թ. ծնված Ա. Ս.-ն, 1995 թ. ծնված Ա. Օ.-ը, 1995 թ. ծնված Բ. Մ.-ը և 1996 թ. ծնված Ռ. Օ.-ը հոսպիտալացվել են Սպիտակ քաղաքի ԲԿ, որտեղ տուժածների առողջական վիճակը բժիշկները գնահատել են միջին ծանրության: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:
- Օհանավանում հայտնաբերվել է միջնադարյան ժայռափոր դամբարան. ԿԳՄՍ
նախարարությունը մանրամասներ է հայտնում
- Հայաստանի ոստիկանության պետը հանդիպումներ է ունեցել Եվրոպոլի և ՍԻՊՈԼ-ի
ղեկավարների հետ
- Հայաստանի պաշտպանության նախարարը մասնակցել է Դուբայի ավիացիոն
ցուցահանդեսի բացմանը
- ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հայտարարել է Գազայի հատված մարդասիրական
օգնություն տրամադրելու վերաբերյալ Իսրայելի և ԱՄՆ-ի համաձայնության մասին
- Անահիտ Ավանեսյանը BBC-ին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղից բռնի
տեղահանված անձանց առողջապահական կարիքները