ՔԿՀ-ներում 2015-ի առաջին եռամսյակում հայտնաբերվել և առգրավվել է 13.121գ թմրանյութ

Armenpress 14:36, 17 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում ձեռնարկված կանխարգելիչ միջոցառումների արդյունքում, ինչպես նաև իրացնելով օպերատիվ տվյալները, 2015թ. 1-ին երեք ամիսների ընթացքում հայտնաբերվել և առգրավվել է ընդհանուր առմամբ 13.121 գրամ տարբեր տեսակի թմրանյութ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ լրատավության ծառայությունից, թմրամիջոցների ապօրինի շրջանառության փաստերով նախորդ 3 ամիսների ընթացքում հարուցվել է 16 քրեական գործ, մասնավորապես, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում՝ 2, «Հրազդան» ՔԿՀ-ում՝ 4, «Կոշ» ՔԿՀ-ում՝ 2, «Աբովյան» ՔԿՀ-ում՝ 1, «Արթիկ» ՔԿՀ-ում՝ 2, «Վանաձոր» ՔԿՀ-ում՝ 4, «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում՝ 1 քրեական գործ: 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am