Մեքսիկայում Կոլիմա հրաբուխը 3,5 կիլոմետր բարձրությամբ մոխրի ամպ Է արտանետել

Armenpress 10:18, 17 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 17 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հուժկու պայթյուն Է տեղի ունեցել Կոլիմա հրաբխի խառնարանում, հրաբուխ, որ գտնվում Է Մեքսիկայի մայրաքաղաքից 480 կիլոմետր արեւմուտք ընկած շրջանում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես հաղորդել են քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչները, հրաբխաերախից ժայթքել Է մոխրի եւ գոլոշու ամպ, որը հասել Է ավելի քան 3,5 հազար մետր բարձրության:  

Արտանետման հետեւանքով «մոխրի տեղումներ» են գրանցվել Խալիսկո արեւմտյան նահանգի մի քանի մունիցիպիաների տարածքում: Բնակչությանը խորհուրդ Է տրված միջոցներ ձեռնարկել շնչուղիների պաշտպանության համար եւ առանց հատուկ անհրաժեշտության դուրս չգալ իրենց տներից:

Կոլիմա հրաբուխը, որի բարձրությունը ծովի մակերեւույթից շուրջ 4 հազար մետր Է, ակտիվության վիճակում Է գտնվում արդեն ավելի քան 500 տարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը` depositphotos.com



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am