Արգենտինայի նախագահն իր զորակցությունն է հայտնել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը

Armenpress 10:52, 15 Ապրիլ, 2015

ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԵՍ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արգենտինայի նախագահ Քրիստինա Կիրշներն Օլիվիոս կոչվող նստավայրում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ եւ իր համերաշխությունն է արտահայտել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությանը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով PrensaArmenia.com.ar-ը, այս մասին հաղորդագրություն է տարածել Արգենտինայի նախագահի մամուլի ծառայությունը: Վերոնշյալ հանդիպմանը մասնակցել են Արգենտինայի արդարադատության և մարդու իրավունքների նախարար Խուլիո Ալաքը, Արգենտինայի և Չիլիի հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս Կիսագ Մուրադյանը, ՀՅԴ Հայ դատի Լատինական Ամերիկայի հանձնախմբի ներկայացուցիչները,  գործարար Էդուարդո Էռնեկյանը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am