Տեղաբաշխվել են 3 մլրդ դրամի պետական պարտատոմսեր

Armenpress 09:59, 15 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 15 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ֆինանսների նախարարությունն անցկացրել է 2019 թվականի ապրիլի 29-ին մարվող պետական ուղենիշային միջնաժամկետ (AMGN60294190) պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին նախարարության լրատվական ծառայությունից, տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը  կազմել է 2-3 մլրդ դրամ, իսկ պահանջարկը՝ 7 մլրդ 616 մլն դրամ, որից մրցակցային` 7 մլրդ 052 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 564 մլն դրամ:

Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 3 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 մլրդ 540 մլն 542 հազար 309 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը  14.3497 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 14.3813 տոկոս: Աճուրդին մասնակցել են 7 գործակալ:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am