Յուրա Մովսիսյանի պայմանագիրն ամենաթանկ է «Սպարտակ»-ի համար

Armenpress 10:45, 10 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 10 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմի անդամ Յուրա Մովսիսյանի պայմանագրի երկարեցումը «Սպարտակ»-ի հետ ամենաթանկն է ակումբում: Յուրա Մովսիսյանի պայմանագիրը «Սպարտակ»-ի համար ամենաթանկ է` 1,8 միլիոն եվրո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրում է Bobsoccer կայքը:

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի անդամ Յուրա Մովսիսյանը «Սպարտակ» տեղափոխվեց 2012 թվականին Կրասնոդարի  համանուն թիմից: Այս ձմռանը հայ հարձակվողը երկարեցրեց պայմանագիրը «Սպարտակ»-ի հետ արդեն մինչև 2019 թվականը:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am