Բաֆեթը կոչ Է արել ԵՄ-ին՝ հանգիստ վերաբերվել եվրոգոտուց Հունաստանի հնարավոր դուրս գալուն

Armenpress 16:26, 1 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոգոտին կկարողանա առանց զգալի խնդիրների վերապրել արժութային միությունից Հունաստանի դուրս գալը: Այս կարծիքը, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է միլիարդատեր եւ ներդրող Ուորեն Բաֆեթը:

«Եթե ամեն ինչ այնպես դասավորվի, որ Հունաստանը դուրս գա եվրոգոտուց, եվրոյի համար դա այնքան Էլ վատ իրադարձություն չի լինի: Վատ չի լինի, եթե արժութային միության երկրները գիտակցեն կանոնների պահպանման կարեւորությունը եւ փոխհամաձայնության գան բյուջետային քաղաքականության հարցերում»,-հայտարարել Է նա CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Ես միասնական արժույթի կառուցվածքային խնդիրների մասին խոսում Էի դրա սահմանման պահից, ինչը չի նշանակում Է, որ եվրոյին ձախողում Է սպասում,-նշել Է Բաֆեթը:- Այդ կառուցվածքային խնդիրներին կարելի Է ընտելանալ, բայց առանձին երկրներ չեն կարող դա անել եւ կարող են հեռանալ արժութային միությունից: Չպետք Է կարծել, թե եվրոգոտու ներկայիս կազմը ենթարկա չԷ փոփոխությունների», հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:

Լուսանկարը`  cnbc.com



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am