ԵԱՀԿ Մինսկի խումբը Վիեննայում քննարկել է ղարաբաղյան հիմնահարցը

Armenpress 11:36, 1 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչները Վիեննայում քննարկումներ են անցկացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդրի վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

«Վիեննայում ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ դրական քննարկումներ են տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում տեղի ունեցող դեպքերի և հետագա քայլերի մասին»,- գրել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախահագահը:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am