Մահացել է մոլորակի ամենածեր բնակչուհին

Armenpress 10:23, 1 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայում 117 տարեկան հասակում վախճանվել է մոլորակի ամենածեր բնակչուհին՝ Միսաո Օկավան: Նա մահացել է ապրիլի 1-ին Օսակա քաղաքի ծերանոցում, որտեղ ապրում էր վերջին մի քանի տարիներին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Kyodo  գործակալությունը:

Օկավան ծնվել է 1898 թվականի մարտի 5-ին կիմոնոների խանութի սեփականատիրոջ ընտանիքում:

Գինեսի իր վկայականը Օկավան ստացել է 2013 թվականի օգոստոսին, երբ մահացավ նախորդ ռեկորդակիրը՝ Ձիրոեմոնա Կիմուրոն:

Նշելով իր ծննդյան 117-րդ ամյակը՝ նա ասել է, թե պատկերացում չունի իր երկարակեցության պատճառների մասին:

Միսաո Օկավան այրիացել է 1931 թվականին: Նա ուներ երեք երեխա, չորս թոռ եւ վեց թոռնորդի:

 

Լուսանկարը` Reuters / Kyodo



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am