Լևոն Արոնյանը կրկին 10-րդն է

Armenpress 09:45, 1 Ապրիլ, 2015

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շախմատի Հայաստանի հավաքականի անդամ Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի նոր վարկանիշային աղյուսակում մնացել է նույն տեղում:

Հայ շախմատիստը ինչպես և նախորդ ամիս 10-րդ հորիզոնականում է: Լավագույն տասնյակում ընդգրկվել են նաև Մագնուս Կարլսենը, Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան, Վեսելին Տոպալովը, Ալեքսանդր Գրիշչուկը, Վիշվանաթան Անանդը, Անիշ Գիրին, Ուեսլի Սոն, Վլադիմիր Կրամնիկը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի մյուս ներկայացուցիչներն աշխարհի 100 լավագույնների շարքում դասավորվել են այսպես` Գաբրիել Սարգսյան 67-րդ հորիզոնական, Սերգեյ Մովսիսյան` 73-րդ, Տիգրան Պետրոսյան` 86-րդ Վլադիմիր Հակոբյան` 92-րդ:  



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am