Վերմոնտի օրենսդիրները հաստատեցին Հայոց ցեղասպանությունը հիշատակող բանաձև

Armenpress 22:27, 31 Մարտ, 2015

ՄՈՆՏԱՊԻԼԻԵՐ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան Վերմոնտ նահանգի օրենսդիր մարմինը մարտի 31-ին ընդունել է Հայոց ցեղասպանությունը հիշատակող բանաձև: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`Հայոց ցեղասպանության հիշատակման բանաձևը թվագրված է H.C.R. 86: Այս տեղեկությունը հաստատվում է նաև Ամերիկայի հայկական ազգային կոմիտեի ֆեյսբուքյան էջում տեղադրված գրառմամբ, ըստ որի ամերիկահայերից նահանգային օրենսդիրների նիստին մասնակցել են հայտնի գրող Քրիս Բոհջալյանն ու Դանա Ուալռեթը:

Դեռևս 2004թ. Վերմոնտի նահանգապետ Ջեյմս Դուգլասի համապատասխան հայտարարությամբ ապրիլի 24-ը ճանաչվել է Հայ նահատակների հիշողության օր:

ԱՄՆ 50 նահանգներից 42-ը պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանության փաստը:

Լուսանկարը՝ Wikipedia



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am