ԻՊ-ն սիրիական գյուղում զանգվածային սպանություն է իրականացրել
ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը մարտի 31-ին հարձակվել է Համայի մարզի Ալ Մաբուջա գյուղի խաղաղ բնակիչների վրա՝ սպանելով նրանցից 48-ին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով սիրիական ՍԱՆԱ գործակալությունը, զոհերի մեծամասնությունը կանայք և երեխաներ են: Որոշ բնակիչներ նաև առևանգվել են: Բացի մարդկային վնասներ պատճառելուց, ահաբեկիչները տասնյակ տներ այրել են ու կողոպտել:
Տեղեկություններ կան, որ ահաբեկիչները լուրջ դիմակայության են արժանացել բնակիչների կողմից, մի քանի ահաբեկիչներ սպանվել են:
Սիրիական բանակը ազգային պաշտպանական ջոկատների հետ համագործակցությամբ մարտեր է մղել մղել Մաբուջա գյուղի վրա հարձակում գործած ԻՊ-ի ահաբեկիչների վրա՝ մեծ վնասներ հասնցելո նրանց: Բանակը վնասազերծել է մոտ 40 պայթուցիկ սարքավորումներ, որոնք հայտնաբերվել են բնակիչների տներում:
Ալ Մաբուջայի բնակիչներից շատերը մինչև պայքարի սկսվելը կարողացել էին հեռանալ այնտեղից:
Սիրիական հակամարտության չորս տարիների ընթացքում բախումների զոհ է դարձել 220 հազարից ավելի մարդ, միլիոնավոր սիրիացիներ գաղթական են դարձել իրենց երկրի ներսում և հարևան երկրներում:
- Հայաստանի տարածքային ամբողջականությունը ոչ ոք չի վիճարկում․ Վաղարշակ
Հակոբյան
- Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութում և Սոթքում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ
- Ադրբեջանի և Սերբիայի նախագահները մի շարք համատեղ փաստաթղթեր են
ստորագրել
- ՀՀ ԱԳ նախարարը Ֆրանսիայի պաշտոնակցին երախտագիտություն է հայտնել Բաքվի
ագրեսիայի առնչությամբ Փարիզի դիրքորոշման համար
- Նման հանդիպման մասին տեղեկատվություն այս պահին առկա չէ. ԱԳՆ-ն արձագանքել
է Ալիևի հայտարարությանը