Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը սկսում է մարզական հավաքը

Armenpress 13:36, 31 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային ընտրանին սկսում է նախապատրաստական շրջանը:

Ապրիլի 3-ին և 5-ին Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականն ընկերական հանդիպումներ կանցկացնի Բելառուսի մինչև 17 տարեկանների հավաքականի հետ: Հանդիպումները տեղի կունենան ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն:

Նախապատրաստվելով այդ հանդիպումներին՝ Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը մարտի 31-ից ապրիլի 5-ը կանցկացնի մարզական հավաք ՀՖՖ տեխնիկական կենտրոնում՝ Ֆուտբոլի ակադեմիայում:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am