Երևանում թունավորված 2 տարեկան երեխայի վիճակը միջին ծանրության է

Armenpress 09:45, 31 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Սարյան փողոցի թիվ 4 շենքի բնակարաններից մեկի բնակիչ Մ. Բ.-ն (ծնված 2013թ.) մարտի 31-ին` ժամը 04.02-ի սահմաններում թունավորման նախանշաններով տեղափոխվել է «Մուրացան» ԲԿ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am