Տավուշում «Հունդայի»-ն և «Կիա»-ն ընկել են Դեբեդ գետը

Armenpress 18:03, 30 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալավերդի-Բագրատաշեն ճանապարհի 7-րդ կմ-ին մարտի 29-ին` ժամը 03.30-ին, «Հունդայի» մակնիշի ավտոմեքենա է բախվել ճանփեզրին կայանված «Կիա» մակնիշի ավտոմեքենայի, որից հետո երկու ավտոմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և ընկել Դեբեդ գետը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, «Հունդայի»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am