Հայաստանի հավաքականն առաջին կեսից հետո հաղթում է Ալբանիային

Armenpress 20:46, 29 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Հայաստանի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Ալբանիայի հետ խաղի առաջին կեսից հետո հաղթում է նվազագույն հաշվով (0-1):

Մեկնարկային րոպենրին հայ ֆուտբոլիստներին հաջողվեց արագ առաջ անցնել հաշվի մեջ: Հենրիխ Մխիթարյանի անկրկնելի անցումը գոլով եզրափակեց Յուրա Մովսիսյանը: Ալբանացիներին ամեն կերպ փորձում էին վերականգնել կորցրածը, որը, սակայն, առաջին կեսում նրանց չհաջողվեց: Հավաքականի կազմում ակտիվ գործողություններով աչքի էին ընկնում Հենրիխ Մխիթարյանը և Գաել Անդոնյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը խաղադաշտ է դուրս եկել հետևյալ կազմով` 1.Ռոման Բերեզովսկի (ա), 2.Գաել Անդոնյան, 5.Ռոբերտ Արզումանյան, 7.Արթուր Եդիգարյան, 8.Մարկոս Պիզելլի, 10.Գևորգ Ղազարյան, 14.Յուրա Մովսիսյան, 18.Հենրիխ Մխիթարյան, 19.Հովհաննես Համբարձումյան, 20.Լևոն Հայրապետյան, 22.Էդգար Մանուչարյան: 

Goal Movsisyan Albania vs Armenia 1-0 29 03... by EarthSavi



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am