Բագրատունյաց պողոտայում ճանապարհատրանսպորտային պատահարից հինգ մարդ է տուժել

Armenpress 10:14, 29 Մարտ, 2015

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Բագրատունյաց պողոտայում՝ Երևանյան լճի պատնեշի մոտակայքում մարտի 29-ին` ժամը 04.37-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման եւ արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը և մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Կիա» մակնիշի 32 0LL 60 պետհամարանիշով ավտոմեքենան բախվել է կայանված «ԿամԱԶ» մակնիշի 34 NQ 772 պետհամարանիշով ավտոմեքենային: Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Կիա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը՝ 1960 թ. ծնված Գ. Ա.-ը, ուղևորները՝ 1960 թ. ծնված Գ. Խ.-ը, 1975 թ. ծնված Ա. Բ.-ը և 1961 թ. ծնված Ռ. Ա.-ը, հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները Գ. Ա.-ի առողջական վիճակը գնահատել են բավարար, Գ. Խ.-ինը և Ա. Բ.-ինը՝ միջին ծանրության, իսկ Ռ. Ա.-ինը՝ ծանր: Փրկարարները «Կիա» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր 1958 թ. ծնված Ս. Ա.-ին, ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները առողջական վիճակը գնահատել են ծանր: Հրշեջ-փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ:



Այս թեմայով

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am